Ինչ իրեր է անհրաժեշտ վերցնել կորոնավիրուսով հոսպիտալացման ժամանակ,պետք կգա յուրաքանչյուրին

Կորոնավիրուսի հետ կապված արտակարգ հոսպիտալացման դեպքում անհրաժեշտ է վերցնել անձնական հիգիենայի պարագաներն ու գաջեթները: Նման հանձնարարական են տվել Ռուսաստանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների հարցերով համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները;

Հիվանդանոց գնալուց առաջ, պետք է հավաքել մի տոպրակ, որում պետք է լինի  անձնագիր, ապահովագրական փաստաթղթեր: Բացի այդ անհրաժեշտ է նախապես պատրաստել ատամի մածուկ և խոզանակ, օճառ, զուգարանի թուղթ, խոնավ անձեռոցիկ, սանր, սրբիչներ՝ դեմքի ու ձեռքերի, մարմնի գել: Նաև պետք է վերցնել բաժակ, ափսե, դանակ-պատառաքաղ:

Հիվանդանոցում նաեւ պետք կգան հեռախոսը, պլանշետը, նոթբուքը եւ այլ միջոցներ՝ աշխատելու կամ  հարազատների եւ ընկերների հետ կապի համար: Անհրաժեշտ է հիշել նաև նրանց լիցքավորման սարքերի մասին:

ՌԴ ԱԻՆ-ում նաեւ նշել են, որ պետք է վերցնել «մարսողության խանգարման, մրսածության, ալերգիայի, ցավազրկող» դեղամիջոցները: Բացի այդ, պալատում անհրաժեշտ է խալաթ, գիշերազգեստ, սպորտային կոստյում, փոխարինվող ներքնազգեստ և կոշիկներ:

Փրկարարները պնդում են, որ հիվանդանոցում հիվանդներին անհրաժեշտ է «նվազագույն կանխիկ գումար» ուստի հիմնական գումարը պետք է պահվի բանկային քարտի վրա:

(Visited 33 times, 1 visits today)