Ինչպես պայքարել խցանումների դեմ,կառավարությունը տարբերակ է առաջարկում

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որի նպատակը պատահարների հետեւանքով առաջացող խցանումներից խուսափելն է:

Գաղտնիք չէ, որ պատահարների հետեւանքով ճանապարհի երթեւեկելի հատվածի զգալի մասը փակվում է՝ մինչեւ ապահովագրական ընկերությունների գործակալների ժամանումը, ինչը խցանումների պատճառ է դառնում:

Կառավարությունն առաջարկում է օրենքում փոփոխություն կատարել եւ հնարավորություն տալ, որ այն պատահարների դեպքում, երբ վնասվել է միայն գույքը, վարորդները իրավունք ունենան տեսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսել պատահարի հետեւանքները եւ ճանապարհային ոստիկանություն դիմելուց 20 րոպե հետո ճանապարհն ազատել վթարված մեքենաներից»:

(Visited 137 times, 1 visits today)