Ինչպես կյանքը դարձնել ավելի լավը

Ներիր ինքդ քեզ

Ինքներդ ձեզ ներեք այն ամենի համար, ինչ մինչեւ հիմա սխալ եք արել: Ընկերների, որոնց լքել եք, աշխատանքի, որը կորցրել եք, մարդկանց, որոնց վատ եք վերաբերվել… այն ամենի համար, ինչը տանջում է ձեզ: Ներեք ձեզ այն բանի համար, որ մարդ եք

Բաց թողնել անցյալը

Բաց թողեք մարդկանց, որոնք երբեք ձեր ուժերին չեն հավատացել: Բաց թողեք մարդկանց, որոնց հուսահատ սիրել եք, բայց երբեք պատասխան չեք ստացել: Բաց թողեք ձեր բոլոր սխալ արարքները: Բաց թողեք անցյալը եւ նայեք դեպի ապագա:

Ներողություն խնդրել

Ներողություն խնդրեք ձեր սխալ արարքների համար: Սխալ խոսքերի համար: Այն բանի համար, որ երբեմն ձեզ սարսափելի եք պահում: Ներողություն խնդրեք մարդկանցից, որոնց անտեսել եք, որոնք ոչ մի վատ բան չեն արել: Ներողություն խնդրեք նրանցից, որոնց լքել եք, նրանցից, որոնց դատապարտել եւ վիրավորել եք:

Պաշտոնի բարձրացում խնդրել

Եթե զգում եք, որ շատ եք ջանում ավելի փոքր բանի համար, քան արժանի եք, պաշտոնի բարձրացում խնդրեք: Կամ էլ նոր աշխատանք փնտրեք: Կյանքը չափազանց կարճ է՝ առանց գովասանքի եւ արժանի պարգեւի աշխատելու համար: Արեք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է, ոչ թե այն, ինչ ուրիշներից է պետք ձեզանիզ:

Ռիսկի գնալ

Թույլ մի տվեք, որ կյանքն անցնի ձեր կողքով, թույլ մի տվեք ձեզ ճահճանալ, վարժվել հարմարավետությանը: Դուրս եկեք հարմարավետության գոտուց: Ընդառաջ գնացեք ձեր վախերին: Ժամադրության հրավիրեք նրան, ով վաղուց ձեզ դուր է գալիս: Հակառակ դեպքում չեք իմանա, թե ինչպես ավելի լավ կլինի:

(Visited 76 times, 1 visits today)