Ինչպես են պատժվելու այն գործատուները, որոնք ստիպում են աշխատակիցներին գործի գնալ

Ինչպե՞ս են պատժվելու այն գործատուները, որոնք ստիպում են իրենց աշխատակիցներին գալ աշխատանքի:Հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանն ասաց, որ տեսչական մարմինները որեւէ լիազորություն չունեն հարցը կարգավորելու: Սակայն հիմա մշակվում է մի նախագիծ, որով կկարգավորվի այդ հարցը, տեսչական մարմիններին կտրվի լիազորություն՝ հարցը լուծելու:Ինչ վերաբերում է վարչապետի այսօրվա հանձնարարականին, թե ստուգումներ են լինելու աշխատող ընկերություններում, Աշոտ Հարությունյանն ասաց՝ ստուգումներն իրականացվում են 2 եղանակով՝ իրազեկման եւ մշտադիտարկման:

(Visited 31 times, 1 visits today)