Ինչո՞ւ է բերման ենթարկվել Նարեկ Մալյանը․ ոստիկանության պարզաբանումը

Այսօր հայտնի դարձավ, որ բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։Այս առթիվ ոստիկանությունը պարզաբանում է տարածել․«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»:

(Visited 24 times, 1 visits today)