Ինչի համար է մեղադրվում Գայանե Ասլամազյանի արդեն նախկին ամուսինը

Ինչպես արդեն հայտնել էինք.
հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել է իր ամուսնալուծության և ամուսնու՝ Ջիանի Օնչոյի՝ բանտում գտնվելու մասին:
Շատերին էր հետաքրքրում, թե որն է Ջիանի Օնչոյի՝ բանտում գտնվելու պատճառը: Ամերիկյան մամուլից տեղեկանում ենք, որ Հյուսիսային Հոլիվուդի Սընթ Վելեյ քաղաքում բնակվող Վարդգես Մարկոսյանը (Գայանե Ասլամազյանի ամուսինն է, ներկայանում է Ջիանի Օնչո անվամբ) մեղադրվում է տասնյակ կիլոգրամ կոկաինի մաքսանենգության մեջ:
Նա կոկաինը թաքցրել է օդորակիչներն ու լուսամփոփերի և այլ կենցաղային իրերի մեջ, ապա մոտ 40 տոննա կոկաին ուղարկել Ավստրալիա՝ բեռների առաքմամբ զբաղվող կոմերցիոն ընկերության միջոցով, և ինչպես ինքը՝ Մարկոսյանն է խոստովանել, այսպես նա «թեսթային փորձարկում» էր անում՝ հասկանալու համար , արդյո՞ք ապօրինի ուղեբեռը կարող է հասնել նշանակության վայր՝ առանց համապատասխան մարմինների կողմից հայտնաբերվելու:
 
Օրինակ, Մարկոսյանը խոստովանել է, որ 2015-ի մարտին համախոհը 9,99 կիլոգրամ (21,76 ֆունտ) կոկաին է ուղարկել Ավստրալիա՝ FedEx-ի միջոցով: Մարկոսյանը նաև ընդունել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված է եղել նաև իր քույրը՝ Իռեն Մարկոսյանը, ում հետ էլ ինքը կիսել է ստացված հասույթները: Մարկոսյանը հաստատել է, որ քրոջ իմացությամբ օգտագործել է նրա անունը՝ Հյուսիսային Հոլիվուդում և Ստուդիո Սիթիում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով:
Բացի այդ, Մարկոսյանը և իր քույրը, գրավադրելով այդ գույքը, բավական մեծ գումարի վարկեր են ձևակերպել, փոխանցել տարբեր հաշիվների և օգտագործել: 2018 թվականի դեկտեմբերին Մարկոսյանը անշարժ գույքի վաճառքից ստացել է 234,442 հազար ԱՄՆ դոլարի համարժեք հասույթ: Մարկոսյանը համաձայնել է պետությանը փոխանցել Ստուդի Սիթիում գտնվող գույքը, ինչպես նաև 1996 թվականի Carver 38 նավը՝ երկուսն էլ պատկանում են նրա քրոջը: 
Մեղադրանքը, որը ներկայացվել է Մարկոսյանին, ենթադրում է ցմահ ազատազրկում դաշնային բանտում՝ 10 տարի պարտադիր–մինիմիալ ժամկետով:
Իրեն Մարկոսյանը իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման գործով: Վերջինիս պատկանող Ստուդի Սիթին գնահատվել է 234 442 ԱՄՆ դոլար: Իռեն Մարկոսյանին սպառնում է 20 տարվա ազատազրկում՝ դաշնային բանտում:
(Visited 87 times, 1 visits today)