Թավշյա հեղափոխության մասին «Ես մենակ չեմ» ֆիլմը, որում նկարահանվել է նաև Սերժ Սարգսյանը, արժանացել է միջազգային մրցանակի

«Ես մենակ չեմ»  Հայաստանի Թավշյա հեղափոխության մասին պատմող վերագրական ֆիլմը ստացել է RiverRun միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը:

«Ժյուրիի գլխավոր մրցանակը շնորհվում է ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի «I Am Not Alone» ֆիլմին : Այս հափշտակող ֆիլմը մեզ հիշեցրեց լավագույն վավերագրական կինոնկարի ուժը. մեր աչքերը բացեց պատմության առաջ, որը մենք չգիտեինք, որը ներկայացվա է արվեստի և հմտության միջոցով», — ասված է ժյուրիի հայտարարության մեջ:

Ֆիլմում պատմվում է, թե ինչպես  լրագրող և նախկին բանտարկյալ Նիկոլ Փաշինյանը դառնալով քաղաքական ակտիվիստ, երթ է անցկացնում ընդդեմ երկրի ղեկավար  Սերժ Սարգսյանի:

«Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ մի մարդ, ով շրջում է երկրով մեկ,  մեր աչքի առաջ շարժումը դարձնում է մասսայական: Ֆիլմի դիտումը ավելին է, քան քաղաքական շարժման պասիվ դիտում. Հովհաննիսյանը ամբողջովին ներքաշում է դիտողներին պատմության մեջ ՝ անօդաչու սարքերի գեղեցիկ տեսարաններից մինչև շարքային քաղաքացիների բջջային հեռախոսներով արված կադրերը», — ասվում է հայտարարության մեջ:

«Ժյուրին այս ֆիլմը համարեց լուսավոր և ոգեշնչող, հիմք վերցնելով բարդ սյուժեն և համարեց այն հրապուրիչ, խստորեն խմբագրված, որը ցույց է տալիս բարդ և հրատապ պատմության մի քանի կողմեր: Ֆիլմը հիշեցնում է ժողովրդի ուժի մասին », — ասաց ժյուրին:Ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի կողմից  ստեղծված «Ես մենակ չեմ» ֆիլմը իսկապես պատմում է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղու մասին, երբ վերջինս 2018 թվականիԶատկի վերջին կիրակի օրը վերցնում է ուսապարկը և սկսում է  շրջագայություն Հայաստանով մեկ ՝ իր բողոքը արտահայտելու նախագահ Սերժ Սարգսյանի դեմ:

2018 թվականին ինչպես Հայաստանը, այնպես էլ ողջ աշխարհը ցնցած Թավշյա հեղափոխության մասին պատմող ֆիլմում նկարահանվել է ոչ միայն շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, այլ նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորն է Րաֆֆի Հովհաննիսյանի որդին՝ Կարին Հովհաննիսյանը, երաժշտության հեղինակը Սերժ  Թանկյանը, ով նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է:

(Visited 34 times, 1 visits today)