Թայլանդական սորտի ձմերուկներ Հայաստանում

Դեղին ձմերուկը, որը ունի անանասի համ, թայլանդական սորտ է։
Այն նոր է աճեցվում Հայաստանում, սակայն ավելի լավ արդյունք է տալիս քան Թայլանդում՝ մեկ հեկտարից 120 տոննա։
«Էկզոտիկ Գարդեն»-ի այգում ոչ ավանդական մշակաբույսերից կարելի է հանդիպել նաև «ճապոնական դենսկե»՝ սև ձմերուկը։ Բերքի 95 տոկոսը երիտասարդ գործարարը արտահանել է Ռուսաստան։ Ռուսաստանում այս ձմերուկի կիլոգրամը արժե 650 ռուբլի, այսինքն ավելի քան 4800 դրամ։ Ֆերմերը որոշել է հաջորդ տարներին աճեցնել նաև կիվի և կոկոս, քանի որ էկզոտիկ մշակաբույսերը արտաքին շուկայում ավելի մեծ պահանջարկ ունեն։
[fvplayer id=»4″]

(Visited 29 times, 1 visits today)