Էս դադարի ժամանակ բոլորս վճարելու ենք ճշմարտությամբ. հոգեբանի անդրադարձը


Հոգեբան Անուշ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Մարդկության մեծ մասն ապրում է փախուստի մեջ՝ ընտանիքից աշխատավայրում, աշխատավայրից գարեջրի մեջ, սիրո պակասից սեքսում, սեքսի պակասից շոփինգում, ընկերությունից օնլայն քոմենթում, դեպրեսիայից հումորի մեջ, անինքնավստահությունից ֆոտոսեսիայում և այլն:
Ովքեր թաքցնելու բաներ չունեն, իսկ այդպիսիք քիչ են, կշահեն: Մնացածը ծանր կորուստներ են ունենալու և մեծ վերակառուցումների առջև են կանգնելու: Էս դադարից հետո էլ ոչ ոք առաջվանը չի ինելու:
Ստիպված ենք լինելու երկար նայել ամուսնու դեմքին, որին արդեն չենք սիրում, թաքցնել անհանգստությունը սիրուհուն երկար չտեսնելու պատճառով, հասկանալ, որ վաղուց հարաբերություններն ավարտված են, հանդուրժել և ճանաչել սեփական թերությունները, իմանալ հարևաններին, տեսնել սեփական վախերը, ճանաչել սեփական երեխաներին, տեսնել, որ անկարողությունն ու անլիարժեքությունը երբեմն ամենաուժեղ շարժիչ ուժն է մեր կյանքի և այլ նման լուրջ բաներ:
Մեզ բոլորիս համարձակություն է պետք, ուղղակի գնացքի կայարանում սպասողի նման չենք կարողանալու դուրս գալ սրանից»:
Պիտի վերանայենք մեր կյանքն ու ապրելակերպը:

(Visited 29 times, 1 visits today)