Էդիսոն Կավանին կտեղափոխվի Մադրիդի «Աթլետիկո»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կարիերան կշարունակի «Աթլետիկոյում» եւ մադրիդյան ակումբի հետ կկնքի 2,5 տարվա պայմանագիր, հաղորդում է Marca-ն։

32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 15-20 միլիոն եվրո։

Կավանին ՊՍԺ է տեղափոխվել 2013թ․ ամռանը «Նապոլիից» 64,5 միլիոն եվրոյով։ ՊՍԺ-ում անցկացրած 293 խաղում Կավանին խփել է 198 գոլ՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն պատմության մեջ։ Կավանիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

(Visited 37 times, 1 visits today)