Երևանում փողոցներ են փակ լինելու նշված օրերին

Image result for փողոց է փակ լինելու

Տեղեկացնում ենք, որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային — Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան — Թումանյան խաչմերուկից Աբովյան — Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին — Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ:
Տեղեկացնում ենք նաև, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային — Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային — Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան — Պրոշյան խաչմերուկից Բաղրամյան — Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պրոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան — Պրոշյան խաչմերուկից Մաշտոց — Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:

ՀՀ ճանապարհային ոստիկանություն

(Visited 35 times, 1 visits today)