«Երրորդ սեռ». նոր գրքի շնորհանդես` Երևանում

Մի քանի օրից Երևանում տեղի կունենա Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Երրորդ սեռ» գրքի շնորհանդեսը։

Գիրքն իր անվան պատճառով իրարանցում  էր առաջացրել անվան պատճառով։ Շատերն այն կապեցին այլասերվածության քարոզի, անգամ Ստամբուլյան կոնվենցիայի հետ։

«Երրորդ սեռ»-ը ֆեմինիստական վեպ է, որի հերոսները բարդ ճակատագրերով կանայք են՝ տարբեր տարիքների դերասանուհիներ, որ ապրում են վերջին հարյուրամյակի տարբեր ժամանակահատվածներում և հասարակարգերում: Նույնն է նրանց  դրաման՝ սիրել և լինել սիրված, գնահատված:

Վեպի վերնագիրը վերագրվում է դերասանի մասնագիտությանը: Դերասանները չունեն սեռ, նրանք ո՛չ կին են, ո՛չ տղամարդ։ Հերոսները  կորցնում են իրենց իրական դեմքն ու սեռը, քանի որ ստիպված են խաղալ դերեր և ոչ միայն բեմում, այլ նաև կյանքում:

Հենց այստեղից էլ ծնվել է գրքի վերնագիրը՝  «Երրորդ սեռ»:
Գրքում դերասանուհիների կերպարները իրական են։ Ընթերցողներին ծանոթ են ոչ միայն նրանց անունները, այլ  նաև նրանց կյանքի սկանդալային պատմությունները։

Նշենք, որ գիրքը վաղուց վաճառվում է Երևանի տարբեր գրախանութներում, սակայն շնորհանդեսը տեղի կունենա մի քանի օրից։ Սկայպի միջոցով  շնորհանդեսին ներկա է լինելու նաև հեղինակը, ով բնակվում է Ֆրանսիայում։

(Visited 48 times, 1 visits today)