Երգիչ-երգչուհիներից ովքեր ընդհանրապես հարկեր չեն վճարել. Անուններ են հայտնի

Վերջին քայլը, որ արել ենք, 9 վաստակավոր գործիչների, երգիչ-երգչուհիների ուղարկել ենք նամակ, որ հայտարարագրեն իրենց եկամուտները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, այդ 9-ից 5-ը հայտարարագրել են իրենց եկամուտները, մեկի հանդեպ քրեական գործ է հարուցվել, մեկի հանդեպ նախնական հաշվարկ է կատարվում, հավանաբար քրգործ կհարուցվի:

«Մնացած երկուսն էլ արտասահմանում են, գալու են եւ հայտարարագրեն իրենց եկամուտները: Կապ են հաստատել մեզ հետ, ասել են, որ մեր նամակի հետ կապված որոշակի անհամաձայնություններ ունեն, բայց կգան կքննարկեն եւ եթե կպարզվի, որ հայտարարագրման ենթակա գումար կա, իրենք կհայտարարգրեն.,-ընդգծեց ՊԵԿ նախագահը՝ հավելելով. «Դինամիկան նորմալ է եւ կարծում եմ՝ մեր գործընկերները մեր կոչին համահունչ քայլեր են անում»:

Картинки по запросу Անանյան

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, թե ովքեր են շոու բիզնեսի այդ 9 ներկայացուցիչները: Նրանց թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն եւ Արման Հովհաննիսյանը: Նրանք այն անձինք են, որոնք 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չեն վճարել եւ ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները:

Հիշեցնենք, որ ՊԵԿ–ը քանիցս հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ բարձր գնահատելով մշակութային ոլորտի կարևորությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն խնդրի լուծումը տեսնում է փոխըմբռնման հարթությունում՝ կտրուկ քայլերի փոխարեն դարձյալ ծանուցելով շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց: ՊԵԿ–ը հիշեցնում էր, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

(Visited 79 times, 1 visits today)