Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Ադրբեջան անունով պետություն չկար. Նիկոլ Փաշինյան

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ Ալիևը կեղծ պատմական տեղեկություններ փորձեց հաղորդել հավաքվածներին՝ ներկայացնելով, թե իբր Արցախը, Երևանը ադրբեջանական տարածքներ են եղել։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում, որը կկոչվեր Ադրբեջան։

(Visited 29 times, 1 visits today)