«Ես որ նեղվում էի, ասում էր՝ մա՛մ ջան, իմ սիրո՛ւն Ամիկ-Ամիկ, իմ սիրտը ցավում ա, որ ես տեսնում եմ՝ դու նեղվում ես…» …Մոր հուզիչ խոսքերը հերոս որդու՝ Հարությունի մասին

20-ամյա Հարությունը բարձրահասակ էր՝ 1,83 սմ հասակ ուներ, շիկահեր, թիկնեղ, սիրուն, կամեցող․նկարագրում է որդուն 46-ամյա Արմենուհի Փանոսյանը եւ կսկիծով ասում, որ շատ ծանր է, երբ աչքերը բացում է, ու որդին այլևս կողքին չէ։

Հարություն Ավետիսյանը ժամկետային զինծառայող էր, երեք ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր ու տուն վերադառնար, բայց սկսվում է պատերազմը, որը գլխիվայր շրջում է Ավետիսյանների կյանքը։

Հայրենիքի պաշտպանության համար մար տերում Հարությունը զո հվել է Հադրութում դիպու կահարի կրա կոցից։ Տղան թ եժ մար տերում է եղել, մինչդեռ մայրն անգամ կասկած չի ունեցել, որդին մշտապես ասել է՝ ամեն ինչ լավ է, իրենք ապահով տեղում են։

«Ամբողջ պատերազմի ընթացքում չի ասել, որ մար տի դաշտում ա, ասում էր՝ մա՛մ ջան, մի՛ անհանգստացի, մեզ մոտ նորմալ ա, ոչ մի բան չկա, ես էլ հավատում էի, ինքը ինձ երբեք չէր ստում, ինձ հետ որ խոսում էր, ոչ մի կրա կոցի ձայն չեմ լսել, որ անհանգստանամ»,- ասում է Արմենուհին ու հուզվում։

Մայրն ասում է՝ նույն օրը՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան, որդու հետ խոսել է, երեկոյան տեղի է ունեցել դեպքը։ «Ամսի 11-ին որ մենք զանգ չստացանք, ընկերների հետ խոսացինք, ասեցին՝ ամեն ինչ նորմալ ա, Հարությունը վերևում ա, մենք՝ ներքևում: Հետո 12-ին արդեն ամուսինս, ախպերներս, առանց ինձ ասելու,

հիվանդանոցներում Հարությունին են ման եկել՝ Գորիս, Խնձորեսկ, ամեն տեղ։ Ես միշտ ասում էի՝ մենակ իմ Հարությունը գ երի չընկնի, որովհետև ես հեռախոսով տեսել էի՝ ոնց են գե րիներին վերաբերվում, մտածում էի՝ կ ռվի դաշտում լինի, մենակ գ երի չլինի։

Ամսի 13-ին, որ արդեն գյուղում զ ոհ ունեինք, ամուսինս գնացել ա էնտեղ, վայենկոմատից զանգել են, ասել են՝ եկեք։ Հետո ամուսինս եկավ, ասեց՝ որ մեր տղան զ ոհվել ա։ Ասեց՝ քո ասածով եղավ, քո Հարությունը գե րի չի ընկել, քո Հարությունը զ ոհվել ա»,- կսկիծով ասում է մայրը ու հուզմունքով ասում, որ որդու մարմինը չի տեսել, փակ դա գաղով է եղել:

«Ասեցին՝ փակել ենք, որ քո հիշողության մեջ ոնց կա՝ էդպես էլ մնա»,- ասում է որդեկորույս մայրը։ Հարություն Ավետիսյանը սովորել էր Եվրոպական քոլեջում, մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ էր, իսկ բանակում սակրավոր էր, պատերազմից մի քանի օր առաջ ստացել էր կրտսեր սերժանտի կոչում։ Մայրն ասում է՝ որդին հայրենասեր էր, ընկերասեր, բոլորին միշտ օգնում էր

Իր նպատակն էր, որ բանակից գար, եղբոր ու հոր հետ միասին իրար թև-թիկունք լինեին ու տուն կառուցեին․ «Մենք տուն չունեինք, ասում էր՝ մա՛մ ջան, չմտածես, ես կգամ պապայի ու ախպորս հետ կսարքենք»։ Հարությունը սիրում էր երգել, մոր խոսքով՝ որդին ռեպ երգեր էր երգում, ոտանավոր էր գրել էր․ «Գրպանից երեք հատ ոտանավոր ենք հանել»։

Արմենուհին ասում է, որ ականջներին է որդու խոսքերը, որդին մորը հաճախ Ամիկ էր կանչում։ «Ես որ նեղվում էի, ասում էր՝ մա՛մ ջան, իմ սիրո՛ւն Ամիկ-Ամիկ, իմ սիրտը ցավում ա, որ ես տեսնում եմ՝ դու նեղվում ես։ Որ տուն էր գալիս, դրսից կանչում էր՝ մա՛մս, Ամի՛կս։ Մի այլ շունչ էր իրա հետ բերում, ոնց որ մի 100 հոգի հետը գային՝ ուրախ, բարձր ձայնով»,- կարոտով հիշում է մայրն ու ասում՝ առանց Հարությունի կյանքը անիմաստ է ու դատարկ։

Արմենուհուն որդու ընկերները պատմել են, որ պատերազմի դաշտում Հարությունը մշտապես քաջալերել ու ամենադժվար իրավիճակներում ժպիտը դեմքին ընկերներին հուսադրել է, որ ամեն ինչ լավ է լինելու։ «Պատմում էին, որ ամսի 2-ին շրջափ ակման մեջ են ընկել,

ասում էին՝ մենք բոլորս հուսահատված, նռ նակները բռնած նստած էինք, մենակ Հարությունը ասեց՝ տղե՛րք ջան, Աստված մեզ պահապան: Հետո որ էդ ամեն ինչից դուրս եկանք, մոտը չորս հատ խաչ կար, հերթով հանեց, պաչեց, ասեց՝ տեսա՞ք, որ Աստված մեզ հասավ, մեզ պահպանեց։Ամբողջ ընթացքում իր հետ գինի ա ունեցել, ուսապարկով հետը ման ա տվել, ասել ա՝ տղերք ջան, հենց հաղթենք, էս գինին պիտի բացենք ու տոնենք մեր հաղթանակը»,- պատմում է մայրը ու հուզմունքով նշում, որ հիմա ո՛չ հողերը կան, ո՛չ տղան։

(Visited 38 times, 1 visits today)