Ես այն կանանցից չեմ, որ երազել է երկու բալիկ ունենալ, եւ վերջ, մի խոսքով՝ շարունակելի…

Անի Բայաթյանն արդեն 10 օր է՝ վայելում է երրորդ երեխայի ներկայությունը: «Երեխան առողջ լինի, առողջ մեծանա, կարծում եմ՝ սա է բոլոր ծնողների ցանկությունը»:

Տղան Միքայել անունն է ստացել.«Նրա ծննդից երկու օր անց մի քանի տարբերակից ընտրեցինք հենց այս անունը»:

Անին արդեն բազմազավակ մայրիկ է.«Ինչքան բազմազավակ մայր տեսել եմ, այնքան ոգեւորվել եմ: «Վերջ, ես այլեւս երեխա չեմ ունենալու» արտահայտությունը չեմ սիրում: Շատ բաներ կարող ենք հաշվի առնել՝ սոցիալական վիճակ եւ այլն, բայց միեւնույն է՝ մենք պետք է շատանանք ու ոգեւորենք այն կանանց, ովքեր երեխաներ չեն ունենում: Ես այն կանանցից չեմ, որ երազել է երկու բալիկ ունենալ, եւ վերջ, մի խոսքով՝ շարունակելի»:
Անին նշել է, որ փոքր աղջկան ոգեւորել է եղբոր ծնունդը.«Վիոլան արդեն այս ճանապարհն անցել է Լիայի լույս աշխարհ գալուց: Երկուսն էլ եկան ծննդատուն՝ մեզ դիմավորելու: Լիան մինչեւ հիմա ոգեւորված է, Միքայելին էլ ասում է «Միքայլ» ու կարոտում է, անընդհատ սիրում եւ պաչիկ է անում»:

Աշխատանքի վերադառնալու մասին դերասանուհին դեռ չի մտածում.«Ավելի լավ է տեսնեմ՝ ոնց են մեծանում իմ երեխաները: Վայելեմ նրանց հետ ամեն վայրկյանը, շարժումը: Աշխատանքի կանցնեմ այն ժամանակ, երբ պատրաստ կլինեմ: Այս պահին դեռ չեմ մտածում, բայց շատ կարոտել եմ. պանդեմիա, հետո հղիություն, վաղուց բեմում չեմ եղել: Դերեր դեռ կլինեն, չպետք է այս բերկրանքից զրկել քեզ հանուն դրա»:

(Visited 110 times, 1 visits today)