Ենոքավանում ընձառույծը հարձակվել է որսորդի վրա

Տավուշի մարզի Ենոքավանի համայնքի մոտ գտնվող անռատում ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, նա տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։  Զրույցում «Իջևան» ԲԿ տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը ասաց, որ վիճակը բավարար է․ «Հրաշքով փրկվել է, ռիսկով որսորդ է, կարողացել է իրավիճակից դուրս գալ։ Եթե պատահական մարդ լիներ, գուցե հնարավոր չլիներ այս իրավիճակում փրկվել»։

Նա ասաց, որ որսորդի տրամադրությունը բարձր է, նույնսիկ անեկդոտներ է պատմում։

«Նա անտառում խոզեր է պահում, գնացել, տեսել է խոզերը կորել են, հետքերով գնացել, տեսել է կիսահոշոտած խոզերի։ Այստեղ ժայռոտ տարածքներ են, ժայռի տակով անցնելիս գլուխը բարձրացնում է, տեսնում է հովազին։ Ձեռքը մտցնում է երախը, ինքնապաշտպանվում է, 5 րոպեի չափ պայքարում է, դրանից հետո կենդանին թողում, հեռանում է։  Նույն օրը տեղափոխում են մեզ մոտ, լուրջ օրգանների վնասում չի եղել, սակայն գոռոցների վրա մեքենաներ են եկել,  տեղափոխել են մեզ մոտ։ Հիմնականում վերքերի մշակում է կատարվել, կարեր են դրվել, պատվաստանյութերը ստացել  կատաղության, փայտացման դեմ։ Շուրթն է վնասված, ձեռքը, որ մտցրել է երածընույնպես վնասվել էր, ուսային  հոդի շրջանում խորը վերք կա, մյուս ձեռքի նախաբազկի, աջ ոտքի սրունքի շրջանում խորը վերքեր կան»։

Մարգարյանն ասաց, որ որսորդը բժիշկների հսկողության տակ է, մի քանի օրից դուրս կգրվի, հետո ժամանակ առ ժամանակ կգա վերքերը մշակելու

(Visited 44 times, 1 visits today)