Ե՞րբ է լրանում վարկային արձակուրդի ժամկետը ՀՀ 17 բանկերում

Կորոնավիրուսի /COVID-19/ տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում բանկերը հաշվի առնելով, որ որոշ անհատ հաճախորդներ կարող են խնդիրներ ունենալ պարտավորությունները պայմանագրերով սահմանված կարգով կատարելու կապակցությամբ և նպատակ ունենալով աջակցել հաճախորդներին հնարավոր ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում, որոշել էին վարկային արձակուրդ տրամադրել քաղաքացիներին։Ներկայացնում ենք  ՀՀ-ում գործող բանկերի ցանկը և սահմանված վարկային արձակուրդի ժամկետները։ Որոշ բանկեր երկարաձգել են արձակուրդը։Ցանկը կազմվել է բանկերի հրապարակային պաշտոնական հայտարարությունների հիման վրա՝ մայիսի 14-ի դրությամբ։Արձակուրդ են սահմանել հետևյալ բանկերը՝«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ չվճարված վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի։

«Ամերիաբանկ»–ն առաջինը հայտարարեց մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ վարկային արձակուրդի մասին։

«Արարատբանկ»–ն իր հաճախորդներին, ըստ ցանկության, մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով վարկային արձակուրդ կտա։

«Արդշինբանկը»–ը քաղաքացիների վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի մինչև հունիսի 1-ը, իսկ բիզնեսի համար՝ անհատական մոտեցում կցուցաբերի։

«Արցախբանկը» մինչև հունիսի 15-ը երկարաձգում է վարկային արձակուրդը։

«Բիբլոսբանկ»–ը մինչև մայիսի 16-ն է վարկային արձակուրդ տրամադրել։

«Ինեկոբանկը» մինչև մայիսի 30-ը ժամկետանց վարկերի նկատմամբ տույժեր չի կիրառի և  չի համարվի վարկային պատմության վատթարացում։

«Հայբիզնեսբանկ»–ը մինչև մայիսի 30-ը հետաձգել է ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները։

«Հայէկոնոմբանկ»–ը մինչև մայիսի 17-ը տուժեր չի կիրառի, բայց հորդորում է եկամուտ ունեցողներին կատարել վարկային պարտավորությունները։

«Յունիբանկ»–ը վարկերի մարման ազատ գրաֆիկ է սահմանել մինչև մայիսի 31-ը։

«Էվոկաբանկ»–ը մինչև մայիսի 17-ն է վարկային արձակուրդ տվել։

«Կոնվերսբանկ»–ը հնարավորություն է տվել իր հաճախորդներին անհրաժեշտության դեպքում մինչև մայիսի 15-ը հետաձգել վարկերի մարումը։

«ՎՏԲ» բանկը մինչև մայիսի 17-ն է վարկային արձակուրդ տվել։ «ՎՏԲ»-ից մասնավորապես հայտնում են․ «Բանկը բոլորին հորդորում է, եթե ունենք կայուն եկամուտ, կատարել վճարումները, սակայն չի պարտադրում: Ներկա պահին վարկային արձակուրդը մինչև մայիսի 17-ն է, հնարավոր է երկարաձգվի։ Եթե վարկն ընդգրկված է վարկային արձակուրդ մեջ, եթե վճարում չկատարեն քաղաքացիները ՝ վարկային պատմության վրա չի անդրադառնա»,-նշում են բանկից:

«Էյչ Էս Բի Սի» բանկը վարկային արձակուրդ է սահմանել 2020 թ.-ի մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը։

«ԱյԴի բանկ»–ը երկարաձգել է վարկային արձակուրդը մինչև հունիսի 1-ը։

«Մելլաթ» բանկը վարկային արձակուրդ է տրամադրել մինչև մայիսի 15-ը։

«Արմսվիսբանկ»-ը վարկային արձակուրդ սահմանեց մինչև հունիսի 15-ը։ArmDay.am | Որ բանկերն են վարկային ...

(Visited 383 times, 1 visits today)