Դու ո՞վ ես, որ Ծառուկյանի ու Վանեցյանի մասին ըտենց արտահայտվես: Ա՜յ առոչինչ գործարք, քեզ մի խայտառակի.Գևորգ Պետրոսյանը պատգամավոր Արթուր Մանուկյանի մասին

Պատգամավոր Արթուր Մանուկյանը հայտարարել է, որ թող ընդդիմությունը 100 տոկոսով հրաժարական տա՝ արձագանքելով ԲՀԿ նախագահի այն արտահայտությանը, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի։ Դիտարկմանը, որ նույնատիպ օրակարգի մասին է խոսում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատգամավորն ասաց. «Իշխանության ձախողման մասին խոսում է անձ, ում գաղտնալսել են։ Արթուր Վանեցյանն ամեն օր պետք է ասի, որ իրեն գաղտնալսել են ու գլուխը տա պատին։ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են. դրանով խոսակցությունն ավարտված է»։

Այսօրվանից բանկային տոկոսների ու ...

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը կոշտ անդրադարձ է կատարել Արթուր Մանուկյանի ասածին.

՛՛Հիմա ես էս մոլորյալին ի՞նչ ասեմ…

Արա, ա՜յ պատահականության արդյունք, նստում-հելնում, խոսում եք ատելության խոսքից, դու քեզ էտ ի՞նչ ձև ես դրսևորում:
Հասկանում եմ՝ շփոթված ես, դե ի՞նչ արած…
Դու ի՞նչ գործ ունեիր այդ շքեղ դահլիճում:

Դու հանրությանը հայտնի ես ոչ թե քո օրենսդրական նախաձեռնություններով, այլ ինչ-որ անհույս գոմիկի դերակատարումով:
Սա ի՞նչ սանձարձակություն ա:
Կամ սրա անգրագիտության աստիճանը հլը տեսեք: Ասում ա՝ թող ընդդիմությունը լրիվ հրաժարական տա։ Այ խնդամ վրեդ, գնա օրենք կարդա…

Հլը դիմակդ հանի ու քեզ նայի հայելու մեջ: Հուսամ՝ չես ուշաթափվի…
Դու ո՞վ ես, որ Ծառուկյանի ու Վանեցյանի մասին ըտենց արտահայտվես:
Ա՜յ առոչինչ գործարք, քեզ մի խայտառակի…
Չնայած՝ դու նոր ե՞ս քեզ խայտառակելու…՛՛

(Visited 87 times, 1 visits today)