«Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք». Ադրբեջանցիները Հակարիի կամրջին ցուցանակ են դրել

 

«Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք». Ադրբեջանցիները Հակարիի կամրջին ցուցանակ են դրել

Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում տեղադրել է տեղեկատվական վահանակ, որում ասվում է՝ «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ, տեղեկացրել էր Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Արդեն 3-րդ օրը շարունակվող բանակցությունները, սակայն, ըստ նրա, դեռևս արդյունք չեն տվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Հակարիի կամրջի վրա իր դրոշն է բարձրացրել և ավարտել է անցակետի կառուցումը։

(Visited 98 times, 1 visits today)