Դանակով զինված հարձակում «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա


Դանակով հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:Ժամը 20։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Մհեր Հայրապետյանը դանակով զինված հարձակվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա ու դանակի սպառնալիքով պահանջել գումար։Գ․Շամշյանի տեղեկություններով՝ մինչ հանցագործը մարդաշատ վայրում դանակի սպառնալիքով կվախեցներ տարադրամի փոխանակման կետի աշխատակից, Երևանի բնակիչ 37-ամյա Արմեն Դ․-ին, «Դալմա Գարդեն Մոլ»-ի անվտանգության աշխատակիցները՝ պետի տեղակալ Արմեն Սահակյանի գլխավորությամբ, կարողացել են վնասազերծել հանցագործին ու այդ մասին տեղեկացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Մելիքյանը։Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Միքայելյանը, ում որոշմամբ կասկածյալ Մ․ Հայրապետյանը ձերբակալվել է։

(Visited 78 times, 1 visits today)