Գևորգ Պետրոսյանը «հшրձшկվել է» Փաշինյանի մամուլի խոսնակի վրա

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի գրառումը․ «Աղջիկ, ուզում եմ հասկանալ, թե նախ, դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին: Նա իր ելույթում վարչապետի անուն տվել ա՞, որ դու, որպես խոսնակ ծավալվես: Նա իր ամբողջ կյանքում միայն կառուցել է, ոչ թե քո ղեկավարի նման՝ միայն քանդել:
Երկրորդ, մի քիչ ֆայմ ա պետք ունենալ,  Եթե ինքը քրեшկшն գործերից մտավախություն ունենար, անձայն կապրեր
Էնքան չես հասկանում, որ քո այդ արձագանքով մատնում ես, որ Ծառուկյանի հիմնավոր քննադատությամբ նկարագրված իրավիճակի միակ մեղավորը, փաստորեն, քո ղեկավարն է:

Գևորգը չի կարող ծախված լինել». Գագիկ ...

Դու, եթե կարող ես, խոսիր այն մասին, թե ի՞նչ եղավ ղեկավարիդ խոստացած տնտեսական հեղափոխությունը, ո՞ւր փախան դռան հետևում հերթ կանգնած օտարերկրյա ներդրողները, կամ ինչ խաբար կա թալանված փողերի փաստացի վերադարձից:

Հա, վատ չէր լինի, որ մի երկու բան էլ ասեիր էս վերջին՝ սիգարետ-ադամանդ-զենք եռանկյունուց…
Դուք էլ ե՞ք ընտրել ճիշտն ասողին քրեшկшն գործերով шհшբեկելու գործելաոճը:
Բա էլ ինչո՞վ եք տարբերվում նախկիններին.»։

(Visited 140 times, 1 visits today)