Գրանցվել է ռեկորդային թվով վարակվածներ,տվյալները մայիսի 16-ի ժամը 11.00-ի դրությամբ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք
Մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մшհվшն ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։Մшհվшն դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

(Visited 53 times, 1 visits today)