Գոհար Ավետիսյանը դրամահավաք է կազմակերպել՝ օգնելու հրդեհից տուժած հայ ընտանիքին

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար և ոճաբան Գոհար Ավետիսյանը դրամահավաք է կազմակերպել՝ օգնելու հրդեհից տուժած հայ ընտանիքին գնել նոր բնակարան:

Նա նաև կադրեր է հրապարակել հիվանդանոցից՝ ցուցադրելով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած ընտանիքի անդամներին:

Սիրված  դիմահարդարն Ինստագրամի իր էջի story բաժնում հանդես է եկել հոլովակներով՝ կոչ անելով իր հետևորդներին օգնել դժբախտության մեջ հայտնված հայ ընտանիքին:

Ավետիսյանի խոսքով՝ 2.5 ժամվա ընթացքում հավաքվել է 1,7 միլիոն ռուբլի:

Գոհարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ունեցել նրանց օգնելու գործում:

Նշենք, որ Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 6.6  միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

(Visited 45 times, 1 visits today)