Գյումրիում ոստիկանը չի հավատացել, որ վարորդն իրեն վատ է զգում. ավելի ուշ նա մահացել է հենց որդու ձեռքերի մեջ

Ֆեյսբուքյան օգտատեր Կլարա Սարգսյանն իր էջում գրում է.

«Երեկ երեկոյան Գյումրիում ոստիկանը խախտում անելու համար կանգնեցնում է Գյումրի քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ, 63 ամյա Սամվել Գրիգորյանին, դիտողություն անում խախտման համար, վարորդն այդ պահին վատ է զգում ու խնդրում է շտապ օգնություն կանչել , ոստիկանը չի կանչում քիչ է՝ դեռ մի բան էլ վարորդին ասում թե ձևեր ես թափում, որ ակտ չգրեմ ու նրանց մեջ վեճ է ծագում վեճի արդյունքում վարորդի վիճակն ավելի է վատանում:

Նման վատ վիճակում Սամվելը հավաքում է տղայի համարը  ահագին ժամանակի կորստից հետո ,այդ անաստված միլիցեն էլի օգնություն չի կանչում , մինչև տղան հասնում է ու հորը տանում է հիվանդանոց, որտեղ էլ մարդը մահանում է իր տղայի ձեռքերի մեջ…(((

Ինչ որակում տամ ես էս բարբարոսին

Մարդ՝ չեմ կարող ասել …»:

(Visited 99 times, 1 visits today)