Գեղարդ Մուսասին հաղթել է իր սկզբունքային մրցակցին

 

Կալիֆոռնիայում տեղի ունեցած խառը մենամարտերի Bellator 228 մրցաշարի շրջանակում Հոլանդիան ներկայացնող հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին ռևանշ մենամարտ է անցկացրել բրազիլացի Լիոտո Մաչիդայի հետ:

Մուսասին կարողացել է հաղթանակ տոնել: Նա 3-ռաունդանոց մենամարտում մրցավարների որոշմամբ առավելության է հասել սկզբունքային մրցակցի նկատմամբ, որը հաղթել էր իր նախորդ 4 մենամարտերում:

Հայազգի մարզիկը Մաչիդայից պարտություն էր կրել 5 տարի առաջ՝ մրցավարների որոշմամբ:

(Visited 58 times, 1 visits today)