Գանաշ՝ շոկոլադե կրեմ, որը կզարմացնի իր համով և հեշտ պատրաստելու մեթոդով

Шоколадная помадка рецепт — рецепт с фотографиями. Узнайте как ...

Գանաշը շոկոլադե կրեմի տեսակ է, որն առաջին անգամ պատրաստել ու խմորեղենների և աղանդերների արտադրության մեջ կիրառել են դեռևս 19 – րդ դարում։

Գանաշի դասական բաղադրատոմսը պարունակում է ընդամենը 3 բաղադրիչ՝ շոկոլադ, սերուցք և կարագ։

Դասական տարբերակը հարմար է տորթերի երեսապատման, ինչպես նաև որպես միջուկ՝ կարկանդակների ու կեքսերի օգտագործելու համար։

Шоколадная помадка рецепт — рецепт с фотографиями. Узнайте как ...

Դասական տարբերակով գանաշ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

դառը շոկոլադ՝ 60% և ավելի – 200 գ

սերուցք՝ 35 % յուղայնությամբ – 120 – 200 մլ

կարագ – 50 գ

շաքարի փոշի՝ ըստ ցանկության – 1 ճ․ գ։

Դասական տարբերակով գանաշի պատրաստման եղանակն է․ սերուցքը լցնել ապակե տարայի մեջ ու տաքացնել գոլորշու վրա՝ չհասցնելով եռման աստիճանի։

Լավ տաք սերուցքին ավելացնել շոկոլադի կտորները և թողնել, որ ամբողջությամբ հալվի, ապա լավ խառնել՝ դարձնելով համասեռ զանգված։ Վերցնել գոլորշու վրայից ու ձեռքի հարիչով  լավ հարել։

Ցանկության դեպքում ավելացնել շաքարի փոշին ու շարունակել հարել, ապա թողնել՝ հովանա։Հովացած զանգվածի մեջ ավելացնել սենյակային ջերմաստիճանում գտնվող կարագն ու հարիչով հարել՝ մինչև համասեռ զանգված դառնալը։

(Visited 234 times, 1 visits today)