Գաղտնի նկարահանում Երևանի մետրոյի լքված թունելներում (տեսանյութ)

Երեւանյան մետրոյի լքված թունելները: Ահա այսպիսի վերնագրով տեսանյութ է հայտնվել Յութուբում: Դեն անունով երիտասարդը տեսանյութի հենց սկսզբում նշում է, Երեւանի մետրոն ունի մի քանի չկառուցված կայարաններ, որոնք էլ հետաքրքրել են երիտասարդների խմբին: Ինչպես գիտեք մետրոն ռազմավարական նշանակության օբեկտ է, այնտեղ արգելված է ցանկացած տիպի նկարահանում: Պարզաբանում ստանալու համար Auroranews-ը դիմել է Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանին: Նա նշեց, որ հրապարակմանը ծանոթ են, սակայն տեղյակ չեն, թե երիտասարդները երբ են կատարել նկարահանումը: «Մետրոպոլիտենում ցանկացած նկարահանում անելու համար պետք է դիմել եւ ստանալ թույլտվություն: Նշյալ խումբը երբեք մեզ չի դիմել եւ նկարահանման թույլտվություն չի ստացել: Թույլտվության կարգն էլ հետեւյալն է: Պետք է դիմել, ներկայացնել նկարահանման սցենարը, պլանը, մասնակիցների քանակը եւ անձը հաստատող փաստաթղթեր: Դիմումը քննարկվում է մետրոյի տնօրինության կողմից եւ ըստ այդմ տրվում է թույլտվություն: Նկարհանամանն անպայման մասնակցում են մետրոյի աշխատակիցները: Ամբողջ նկարահաման ընթացքում իրենք լինում են թիմի հետ եւ հասկանում, թե ինչքանով է համապատասխանում նախնական սցենարը եւ իրականացվող նկարահանումը»,- ասաց նա: Նշենք, որ տեսանյութը Յութուբում տեղադրվել է այս տարվա մարտի 10-ին, հայտնի չէ, թե երբ է այն կատարվել: Տաթեւ Խաչատրայնը նշեց, որ ուսումնաիրել են տվյալ խմբի գործունեությունը, նրանք էքստրիմի սիրահարներ են եւ նկարահանումներ են անում անգամ խիստ վտանգավոր՝ այդ թվում Չերնոբիլի ատոմակայանի մոտակայանքում: Հանրապետության հրապարակի կայարան մտնելիս, նրանց զգուշացրել են, որ երեւանյան մետրոյում ցանկացած նկարահանում արգելված է: «Տարվում են ուսումնասիրություներ, դրանց ավարտին կտրվի պարզաբանում», -ասաց Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը:

(Visited 314 times, 1 visits today)