Գագիկ Շամշյանը դիմում է վարչապետին

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչների խնդրանքով Ձեզ եմ ներկայացնում գյուղի՝ տասնամյակներով չլուծվող խնդիրը: Դեռ խորհրդային տարիներից Երևանի մոտ գտնվող Այգավանը մշտապես ջրի խնդիր է ունեցել:

Գյուղի բնակիչները տասնամյակներ շարունակ նախնադարյան ճանապարհներով են ջրի հարցը լուծում: Մարդիկ կիլոմետրերով ճանապարհ են կտրում՝ այլ վայրերից ջուր ներկրելու համար: Ում տուն էլ մտնես, պարտադիր շարված են ջրի բիդոնները, որոնցով ամեն օր ջուր են կրում:

21-րդ դարում միայն ամենահետամնաց երկրներում կարելի է նման տեսարանների հանդիպել: Մինչդեռ Հայաստանը ջրի խնդիր չունի. ունի իշխանությունների կամքի խնդիր: Բավական է, որպեսզի Դուք կարգադրեք, և պատկան մարմինները կարող են հաշված շաբաթներում ուրախություն պարգևել գյուղին և նրա տառապող բնակիչներին:

Հունվարի 11-ին, ամբողջ աշխարհում նշում են Շնորհակալության օրը: Դա իր մեջ մեծ խորհուրդ ունի: Օգնեք կարիքի մեջ գտնվողներին և կստանաք «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»:

Այգավանցիների հիմնախնդիրը լուծելու դեպքում Շնորհակալության օրը ամեն օր կթակի ձեր դռները»:

(Visited 96 times, 1 visits today)