Գագիկ Խաչատրյանի գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրված

Картинки по запросу գագիկ խաչատրյան

Գագիկ Խաչատրյանի տեսակցությունների վրա արգելանք է դրված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների ներկայացրած՝ կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը:

«Քրեական գործով ամեն քայլ արվում է՝ բացասական իմաստով: Եթե դատարանը նման իրավիճակում չկարողացավ արդար դատական ակտ կայացնել, կարծում եմ, որ մենք այլևս ներպետական ատյաններում հույս չպետք է ունենանք, քանի որ եթե վերաքննիչ դատարնն այս փստերով չկարողացավ որոշում կայացնել, ապա ստիպված ենք լինելու միջազգային ատյաններում ներկայացնել խնդիրը և ցավով ուզում եմ նշել, որ այս որոշումը Եվրոպական դատարանում լուրջ խնդիրներ է առաջացնելու: Խնդիրը նրանում է, որ ես որպես քաղաքացի չէի ցանկանա, որ ՀՀ-ի հետ կապված նման որոշումներ առկա լինեն, բայց նման որոշումներն են  մեր դատական համակարգի զարգացման համար հիմք հանդիսանում: Եթե դատարանները կկարծեն, որ իրականում Եվրոպական դատարանում խնդիր կլինի՝ նման որոշում չեն կայացնի»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով, խնդիրն այն է, որ Եվրապական դատարանում ուշ ժամկետներում է քննում դիմումները, մինչ այդ որոշակի իրավիճակներ են փոխվում և դատարաններն ու դատավորներն ապահովված են, որ մինչև որոշումն ընդունվի, Հայաստանում որև՝ բան կփոխվի:

Նա նշեց նաև, որ Գագիկ Խաչատրյանի գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրված, որի մասով ևս բողոք է ներկայացվել դատարան:

(Visited 36 times, 1 visits today)