Բացահայտվել է 30մլն դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ

30մլն դրամի վնասի պատճառմամբ կոռուպցիոն չարաշահումներ Գյումրու աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցում. քրեական գործ է հարուցվել:

2019թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նույն բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2009-2019թթ. ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, Գյումրու «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ տնօրենի հրամանագրերով 4 անձ, այդ թվում նաև նրա կինը, աշխատանքի է ընդունել որպես հավաքարար, իսկ որդին և մեկ այլ անձ ընդունվել են մարզիչի հաստիքին: Վերջիններս, սակայն, աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

(Visited 30 times, 1 visits today)