Բանակցում ենք Youtube-ի հետ՝ Հայաստանում տեղայնացում ունենալու համար. Ավինյան

Картинки по запросу տիգրան ավինյան

Հայաստանն սկսել է բանակցել Youtube-ի հետ՝ Հայաստանում տեղայնացում ունենալու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Դիտարկմանը, որ աշխարհում 120 երկրներում Youtube-ի տեղայնացումներ կան, բայց Հայաստանը դրանցից մեկը չէ, դա թույլ կտար հայաստանցիներին փողի վերածել իրենց կոնտենտը, արդյոք կառավարությունն ունի պլաններ, որ ունենա հայաստանյան յութուբի տեղայնացման հնարավորություն, Ավինյանը պատասխանեց. «Այո, մենք ունենք այդ պլանները եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը բանակցում է «Youtube»-ի հետ այդ թեմայով: Ոչ միայն Youtube-ի, այլեւ ծրագրավորման մեծ ընկերությունների հետ, որոնց համար մենք Հայաստանում տեղայնացում չունենք: Մենք սկսել ենք բանակցել»:

(Visited 40 times, 1 visits today)