Բանակում տիրող վատ երևույթները հիմնականում ոչ թե սպայակազմի բացթողումներն են, այլ ավելի շատ տվյալ զինվորի դաստիարակության արդյունքը.Ս. Կատվալյան

Ս. Կատվալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Բանակում գործող հանցավոր բարքերից խոսելուց առաջ նախ պետք է յուրաքանչյուր ծնող գիտակցի, թե ինչ դաստիարակություն պետք է տա իր որդուն՝ բանակ ուղարկելուց առաջ։ Երեխան յուրաքանչյուր ընտանիքի հայելին է, իսկ բանակը՝ մեր ազգի հավաքական կերպարը։

Բանակում տիրող վատ երևույթները հիմնականում ոչ թե սպայակազմի բացթողումներն են, այլ ավելի շատ տվյալ զինվորի դաստիարակության արդյունքը։ Հեշտ է քննադատել սպայակազմին, բայց ավելի ճիշտ կլինի մտածել, թե ինչ բացթողումների արդյունքում են բանակում ձևավորվում վատ բարքեր։

Պետք է մտածենք, թե ինչ հասարակություն ենք ուզում ունենալ, ինչ կրթական խնդիրներ կան դպրոցներում և ինչ քայլեր պետք է ձեռնարկել՝ հեռուստատեսությամբ և այլ զլմներով քարոզվող տեղեկատվական աղբի դեմ առնելու համար։ Այս ամենը չափազանց կարևոր է ավելի հանդուրժող, կրթված և որակապես ուժեղ հասարակություն ունենալու համար։

(Visited 58 times, 1 visits today)