«Արցախից Ռուսաստան արտահանվել է շուրջ 3 տոննա ոսկի՝ տարօրինակ գնով». Տ. Խզմալյան


Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019 թ. Արցախից դեպի Ռուսաստան արտահանվել էր շուրջ 3 տոննա ոսկի՝ տարօրինակ գնով և անհասկանալի ծագման։ Հայ և ռուս հետաքննող լրագնողները փորձեցին պարզել այս առեղծվածը, բայց երկու երկրի պաշտոնյաները վկայակոչում են «կոմերցիոն գաղտնիքը»՝ խուսափելով բացատրություններից։ Պղնձի և մոլիբդենոի գիշատիչ արտահանումը չի ընդհատվում անգամ հիմա, համավարակի պայմաններում, անպատասխան թողնելով բազմաթիվ հարցեր։ Էʹլ ավելի հրատապ է պարզել երկրի ոսկու հետ կատարվող մութ գործարքները, որոնք սահուն կերպով հին իշխանություններից փոխանցվել են նորերին»։

(Visited 61 times, 1 visits today)