Արտակարգ դեպք Երևանում. Էրեբունու ավտոշուկայում կասկածելի հանգամանքերում հրդեհ է բռնկվել մի քանի ավտոմեքենաներում, որոնք վերածվել են մոխրակույտի.

ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունու ավտոշուկայի տարածքում ավտոմեքենաներ են այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 և թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը: Պարզվել է, որ այրվել ու ոչ շահագործելի են դարձել Kia Optima 9345 AV, Honda Step wagon մակնիշի 3892CG համարանիշի, Mercedes մակնիշի առանց համարանիշի, Toyota Camry առանց համարանիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3 և թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենաներում առաջացած հրդեհը: Պարզվել է, որ այրվել ու ոչ շահագործելի են դարձել Kia Optima 9345 AV, Honda Step wagon մակնիշի 3892CG համարանիշի, Mercedes մակնիշի առանց համարանիշի, Toyota Camry առանց համարանիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մի քանի ժամ նշված հատվածում հերթապահություն են իրականացրել: Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Չենք կարծում, որ սա պատահականություն է: Կամ միտումնավոր այրել են, կամ էլ՝ ավտոգողերը փորձել են մեքենաների վրայից ինչ-որ մասեր հանել, և կարճ միացման պատճառով հրդեհ է ծագել ու հանցագործը կամ հանցագործները իրենց սև գործը կիսատ թողնելով, դիմել են փախուստի: Ուզում ենք նաև շնորհակալություն հայտնել հրշեջներին, քանի որ եթե նրանք օպերատիվորեն չարձագանքեին, ապա հրդեհը տարածվելու էր մյուս ավտոմեքենաների վրա և «ադիբուդիի» պես ճտճտալով ավտոները վառվելու էին: Ուզում ենք նաև շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մինչև վերջ հերթապահություն կատարեցին դեպքի վայրում: Մնում է, որ ոստիկանները բացահայտեն իրականությունը, քանի որ հայտնի չէ կրակ ծագման պատճառը»

(Visited 75 times, 1 visits today)