Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը Factor.am-ի հետ զրույցում ասել էր,

որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախում պարբերաբար հանդիպել է Սերժ Սարգսյանի և Վիտալի Բալասանյանի հետ:

Factor.am-ին է դիմել Արթուր Վանեցյանի օգնական Վահագն Բոյաջյանը՝ նշված հայտարարության վերաբերյալ Արթուր Վանեցյանի անունից տալով հետևալ պարզաբանումը.

«Արցախում որևէ հանդիպում Սերժ Սարգսյանի կամ Վիտալի Բալասանյանի հետ Արթուր Վանեցյանը չի ունեցել: Հանդիպել է միայն Պարգև Սրբազանի հետ»:

Картинки по запросу Արթուր վանեցյան պարգև սրբազան

Բոյաջյանը նաև հավելեց, որ Արթուր Վանեցյանը երբեք Սերժ Սարգսյանի հետ որևէ հանդիպում չի ունեցել:

Իսկ Արցախում ունեցած հանդիպումներն էլ, ըստ ԱԱԾ նախկին տնօրենի օգնականի, քաղաքական բնույթ չեն կրել:

Картинки по запросу Արթուր վանեցյան պարգև սրբազան

(Visited 274 times, 1 visits today)