Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հռոմում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչում հաղթեց Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին եւ հռչակվեց Եվրոպայի հնգակի չեմպիոն:

Եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը 7:1 հաշվով հաղթեց Նիկոլոս Կախելաշվիլիին:Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդեմին, քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը ոչ մի շանս չտվեց Ֆինալդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին (8:1):

(Visited 52 times, 1 visits today)