Արայիկ Հարությունյանը գաղտնի բանակցում է Բաքվի հետ Լաչինը հանձնելու վերաբերյալ. Գաբրելյանով

Ինչպես ինձ տեղեկացրել են Կրեմլում իմ իրազեկ աղբյուրները, Մոսկվա է ժամանել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ գաղտնի բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ հուլիսի 1-ին Լաչին քաղաքը հանձնելու եւ Ադրբեջանի կողմից կառուցված ճանապարհի այլընտրանքային հատվածի գործարկման վերաբերյալ:

 

Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:

 

«Լաչինի միջանցքը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Արայիկը հայտնի խաբեբա է ու գործարար, ով Արցախում միլիոններ է վաստակել ու վաստակում: Ինչպես ասում են ղարաբաղցիները, եթե Արայիկը դավաճանել է իր՝ պատերազմի հերոս եղբոր հիշատակը, ապա Հայրենիքը հեշտությամբ կվաճառի:

Ի՞նչ երեսով է նա վերադառնալու Ստեփանակերտ»,- գրել է նա:

 

Oգտակա՞ր է արդյոք սուրճը

Սուրճն օգտակար է առողջության համար եւ հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազեցման։ Նման եզրակացության են եկել Կանադայի ՄքՄասթերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան

(Visited 74 times, 1 visits today)