Ավստրալիայում ուղղաթիռներից հազարավոր կիլոգրամ գազար է նետվել կենդանիներին

 

«Գործողություն Կենգուրու» կոչվող քարոզարշավի շրջանակներում հրդեհի հետեւանքով ողջ մնացած եւ քաղցած կենդանիներին կերակրելու նպատակով Ավստրալիայում ուղղաթիռներից հազարավոր կիլոգրամ գազար է նետվել: Ըստ Gazeta.ru-ի, այս մասին Twitter-ում գրել է Հարավային Ուելսի շրջակա միջավայրի նախարար Մատտ Կիենը:

Image result for животние каторие есть марковки"

«Սննդի առաքումը կազմակերպվել է Ավստրալիայի ազգային պարկի և վայրի բնության ծառայության կողմից: Մի քանի հազար արմատային բերք ուղղաթիռից նետվեցին կենդանիներին, որոնք ապրում են անտառային հրդեհներից տուժած անմատչելի վայրերում և տարածքներում: Այսօր նրանց ուղարկեցինք հիմնականում քաղցր կարտոֆիլ ու գազար»,- գրել է պաշտոնյան: Նախարարը նաև տեղադրել է գազար ուտող կենգուրուի լուսանկարը և գրել. «Մեկ երջանիկ հաճախորդ»:

Ըստ պրոֆեսոր Քրիս Դիքմանի, Նոր Հարավային Ուելս քաղաքում բռնկված հրդեհների հետևանքով մահացել է ավելի քան 800 միլիոն կենդանի:

(Visited 43 times, 1 visits today)