Չկա մի մարդ, ով իր կյանքի ընթացքում ջերմած չլինի. իսկ դուք գիտե՞ք, թե որքան է գրանցվել մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը

Չկա մի մարդ, ով իր կյանքի ընթացքում ջերմած չլինի, և ջերմության բարձրացումը թերևս ամենատարածված առողջական խնդիրներից է։ Մեր մարմնի ջերմությունը բարձրանում է ամենատարբեր պատճառներով՝ սկսած մրսածությունից մինչև արևի տակ գերտաքանալը։
Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը պետք է լինի 36-37°C շրջակայքում, թեև այն կախված է՝ տվյալ անձից և նրա տարիքից, մինչև ջերմությունը չափելը ֆիզիկական ակտիվությունից և  օրվա ժամից, երբ կատարվում է ջերմաչափում: Համարվում է, որ մարդը ջերմում է, եթե նրա մարմնի ջերմաստիճանը 38°C կամ ավելի բարձր է։46,7°С - самая большая температура у человека
Մարմնի բարձրացած ջերմաստիճանը մեր օրգանիզմի նորմալ պատասխանն է վարակին կամ բորբոքմանը։ Ջերմության բարձրացման ամենահաճախ հանդիպող պատճառը մրսածությունն է կամ գրիպը։
Սառնարյուն կենդանիների ջերմաստիճանն անկայուն է, քիչ է տարբերվում շրջապատի ջերմաստիճանից։ Մարմնի ջերմաստիճանի  բարձրացումը (հիպերթերմիա) կամ իջեցումը (հիպոթերմիա) մի քանի աստիճանով, պատճառ է դառնում կենսագործունեության պրոցեսների խանգարման և կարող է հանգեցնել ցրտահարության կամ ջերմահարության, երբեմն՝ նույնիսկ մահվան։
Հայտնի է, որ 1980 թվականին առաջին անգամ գրանցվել է մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը: Ատլանտայի (ԱՄՆ, Վաշինգտոն նահանգ) բնակիչ Ուիլլի Ջոնսը հիվանդանոց է տեղափոխվել 46.5 աստիճան տաքությամբ: Հիվանդանոցից դուրս է գրվել մոտ մեկ ամիս անց: 1994 թվականի փետրվարի 23-ին բժիշկները ևս մեկ արտասովոր դեպքի հանդիպեցին. Կանադայի 2-ամյա բնակչուհի Կարլա Կոզոլոֆսկին ռեկորդային ցածր 14.2 աստիճան ջերմաստիճանով տեղափոխվում է հիվանդանոց: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ փոքրիկը երկու ժամ մնացել էր -22 աստիճանում: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվում է նրա  կյանքը փրկել:

(Visited 92 times, 1 visits today)