Միջնադարի խավարը գլխներիդ մեջ իմ հասարակություն.Ի՞նչ կլինի, եթե հանկարծ առաջիկա ամսին լինի մանկական մահ Կովիդ կամ մեկ այլ վարակիչ հիվանդությունից.Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը գրել է. Դպրոցներում բեմականացվող հակահամաճարակային միջոցառումների մասին։
Շատ բան կարելի է ասել։ Բայց։

Եկեք նախ ինքներդ Ձեզ հայելու մեջ նայեք, զորք իմ, ազգ իմ, ժողովուրդ իմ։
Ի՞նչ կլինի, եթե հանկարծ առաջիկա ամսին լինի մանկական մահ Կովիդ կամ մեկ այլ վարակիչ հիվանդությունից։ Թեև վաղուց հայտնի է, որ գրեթե անհնար է Կովիդից մանկական մահ, բայց ամեն բանում մեղավորներ ու քավության նոխազ փնտրող հայրենակիցներս, ի՞նչ կլինի եթե լինի թեկուզ մեկ մանկական մահ։
Այո։ Դա կսարքեն մատի փաթաթան, ու հավիտյանս կմեղադրեն ԱԳԼՃԿ նախարարին ու կառավարությանը դպրոցներում ոչ պատշաճ պաշտպանություն կազմակերպելու համար։
Իհարկե կլինեն բազմաթիվ ողջախոհ մարդիկ, ովքեր կհասկանան որ դժբախտ պատահարներ կյանքում լինում են, ու լինել փոխկապակցված դժբախտ պատահարի հետ, դեռ չի նշանակում լինել դրանում մեղավոր։ Բայց այս մարղիկ ծպտուն չեն հանի, երբ խոսելու ժամանակը գա։ Նրանք պարզապես կնախընտրեն չեզոք լռություն, իսկ կատաղած ամբոխը այդ լռությունը կընդունի որպես իր իրավացի լինելու հավաստիք, և կթափի իր ողջ թույնը ասենք այն ուսուցչուհու վրա, ով գուցե կլինի վարակի աղբյուրը այդ դասարանում։

Հասկանու՞մ եք։
Չէ լուրջ, միջնադարի խավարը գլխներիդ մեջ իմ հասարակություն, հասկանու՞մ եք։
Ահա թե ինչու, քաջ գիտակցելով դպրոցական դիմակահանդեսի ողջ անհեթեթությունը, հասկանում եմ այն անհեթեթներին, ովքեր մեկ ուրիշ խումբ անհեթեթներից ապահովագրվելու համար Օրուելի ,,Անասնաֆերման,, երկու տարում որպես պետական ծրագիր իրականացնելուց հետո անցել են ,,1984,,-ին։

(Visited 74 times, 1 visits today)