Հայտնի է, թե որտեղ է բուժվում կորոնավիրուսով վարակված Գագիկ Ծառուկյանը. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, ինչպես հայտնի է, վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ։

Մենք տեղեկացանք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը բուժումը ստանում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սակայն նա այնտեղ չի գիշերում, կաթիլայիններ է ստանում, որից հետո գնում է տուն։

Մեր աղբյուրի խոսքով՝ Ծառուկյանի ինքնազգացողությունը լավ է։

Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր ...

Նշենք, որ կորոնավիրուսով էր վարակվել նաև Ծառուկյանի որդին՝ Նվերը, որը ևս առանց լուրջ բարդությունների հաղթահարում է հիվանդությունը»։

(Visited 71 times, 1 visits today)