Կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացան

Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մшհվшն ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24 942 թեստավորում:Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։ Մшհվшն դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 2386, որից 1035-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1312-ը, բացասական թեստերը եղել են՝ 24 177-ը, մшհվшն դեպքերը՝ 35-ը, մшհվшն ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 4-ը։

(Visited 38 times, 1 visits today)