ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել

ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել

Փորձեցինք տեղեկությունները ճշտել ԲՀԿ-ական պատգամավորներից, ովքեր Վահե ԷՆֆիաջյանի մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո, մեկուսացել էին, սակայն թե պատգամավորները, թե Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ոչնչից տեղյակ չէին
Երեխաները գերագույն արժեք են ...

«Չունեմ տեղեկություն»,-ասաց Իվետա Տոնոյանը։ Կապ հաստատեցինք Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի հետ, սակայն զրույցի կեսից նա անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր զանգերին…

Մեզ տեղեկություններ էին հասել նաեւ, որ կորոնավիրուսի դեպքեր կան նաեւ նախկին վարչապետ, Ծառուկյանի խնամի՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքում
Գագիկ Ծառուկյանի եւ Սամվել ...

Ընդ որում՝ ասում են, թե նրա ընտանիքի անդամներից մեկը բավականին ծանր է տարել հիվանդությունը, հոսպիտալացրել են, այժմ վիճակը համեմատաբար լավ է

Թե Հովիկ Աբրահամյանի, թե նրա որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, կամ հեռախոսահամարներն էին անհասանելի, կամ այլ անձինք էին պատասխանում զանգերին

Նշենք, որ Առողջապահության նախարարությունը եւ բուժկենտրոնները վարակվածների մասով անհատական տվյալներ չեն տալիս

(Visited 519 times, 1 visits today)