Բերանից տհաճ հոտի վերացում՝ 5 րոպեում. այս միջոցը ոչնչացնում է տհաճ հոտ առաջացնող բոլոր մանրէներին

Բոլորս գիտենք, որ պիտի հոգանք մեր առողջության համար, բայց պիտի իմանանք, որ անհրաժեշտ է հոգալ նաև հիգիենայի մասին։

Չկա ավելի տհաճ բան, քան հանդպել իր անձնական հիգիենայի մասին հոգ չտանող մարդու։ Նման մարդիկ մեր ժամանակներում բավական հաճախ են հանդիպում։ Այդ մարդկանցից սովորաբար «փիս» հոտ է փչում․ ատամներն ու մարմինն՝ անլվա, բերանից ու հատկապես ոտքերից հոտ է փչում։ Շատ հաճախ, սակայն, բերանի խոռոչի հոտը կապված է լինում ոչ թե ատամների լվացման-չլվացման խնդրի, այլ ընդունած սննդի, ինչպես նաև բերանի խոռոչի մանրէների հետ։

Ամեն դեպքում տհաճ հոտը վերացնելը կարող է գեթե անհնար լինել։ Շուկան ողողված է ատամի մածուկի հարյուրավոր տեսակներով, որոնց արտադրողը ոսկի սարեր է խոստանում։ Բայց իսկապես արդյունավետ ատամի մածուկները շատ թանկ են, իսկ մատչելիները հարուստ են հազար ու մի քիմիական նյութերով․․․

Bestinfo.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում է մի միջոց, որի կիրառումով կխուսափեք ավելորդ ծախսերից կամ վտանգավոր քիմիական նյութերի «չարաշահումից» և, որ ամենակարևորն է՝ սա բերանի խոռոչից տհաճ հոտը մեկընդմիշտ ոչնչացնող բնական միջոց է։

Վերացրեք բերանի անդուրեկան հոտը այս բնական եղանակով։

Դրա համար ձեզ անհրաժեշտ է

2 կիտրոն, 1 բաժակ գոլ ջուր
կես թեյի գդալ դարչին
1 թեյի գդալ բիկարբոնատ (երկածխաթթու աղ)
1 թեյի գդալ մեղր
Պատրաստումը

Կիտրոնի հյութը դարչինի ու մեղրի հետ լցրեք շշի մեջ (մեղր չունենալու դեպքում կարող եք բիկարբոնատ օգտագործել)

Այնուհետև շշի մեջ ավելացրեք 1 բաժակ գոլ ջուրն ու շիշը լավ թափ տվեք։

Օգտագործեք այս բնական միջոցից 1 կամ 2 ճաշի գդալ՝ բերանը ողողելու համար, օգտագործեք պատրաստումից մի քանի րոպե անց։

Դարչինը վերացնում է բերանի խոռոչում տհաճ հոտ արձակող մանրէները։ Մեղրը օժտված է մանրէասպան հատկություններով։

Բիկարբոնատը նպաստում է ատամների սպիտակեցմանը։

Կիտրոնը հաճելի բույր է հաղորդում՝ միաժամանակ նպաստելով բերանի խոռոչում դեռևս մնացած մանրէների վերջնական ոչնչացմանը։

(Visited 95 times, 1 visits today)