Ասա` ինչ է սիրտդ ուզում, ասեմ՝ ինչ հիվանդություն ունես դու

Մարդու օրգանիզմը իսկապես զարմանալի  երևույթ է: Մեր ներսում միաժամանակ տեղի են ունենում անհավանական շատ քանակությամբ գործընթացներ և երբ ինչ-որ բան ներսում խախտվում է, մենք միանգամից զգում ենք դա: Սակայն մեզանից շատերն այդ ազդանշաններն անտեսում են: Բայց չէ՞ որ ավելի լավ է խնդիրը լուծել այն փուլում, երբ այն նոր է սկսվել, քան հետո պայքարել հետևանքների դեմ: Եվ այսպես` եկեք պարզենք՝ ինչ են նշանակում մեր օրգանիզմի որոշ ազդանշաները:Ինչ ուտել` հեշտ հղիանալու համար-մաս 2Չոր  մաշկ  օրգանիզմը Е վիտամինի կարիք ունի: Պակասը լրացնելու համար շատ օգտագործիր ընդեղեն, յուղոտ ձուկ և բուսական յուղեր:

Կոտրվող մազեր և եղունգներԱյս ախտանշանները խոսում են օրգանիզմում կալցիի և В վիտամինի պակասի մասին: Դրանք շատ են հացահատիկեղենի, ձավարեղենի և առհասարակ՝ հացի մեջ:

Արյունահոսող լնդերՍա նշանակում է, որ օրգանիզմը С վիտամինի պակաս ունի: Այն պարունակվում է սոխի, սխտորի, մրգեղենի ու բանջարեղենի մեջ: Կարելի է խմել նաև մասուրի թուրմ:

Վատ քուն և դյուրագրգիռ վիճակԽոսում է մագնիի և կալիումի պակասի մասին: Դրանցով հարուստ են ծիրանաչիրը, սև սալորաչիրը  և բազուկը:

Գիշերային ցնցումներՆույնպես խոսում են կալիումի ու մագնիի պակասի մասին

Արմունկների վրա չոր մաշկՍա С և  А վիտամինների ակնհայտ պակասի նշան է: Այդ վիտամիններն են պարունակում նարնջագույն բոլոր մրգերն ու բանջարեղենները՝ գազար, դդում, լոլիկ, ծիրան, սալորաչիր:

Թթու ուտելու ցանկությունՕրգանիզմում ինֆեկցիա կա կամ էլ սրվել են բորբոքային պրոցեսները՝ առաջին հերթին միզուղիներում:

Քաղցր ուտելու ցանկությունՀնարավոր է՝ նյարդերդ հյուծվում են, և էներգիայի պաշարի՝ գլյուկոզայի կարիք կա: Նման դեպքում ավելի լավ է մեղր կամ դառը շոկոլադ ուտել, որպեսզի աղեստամոքսային համակարգում խնդիրներ չառաջանան:

Պաղ ուտեստ ուտելու ցանկություն Սա խոսում է ստամոքսախոցի կամ լյարդի հետ կապված հիվանդությունների մասին: Պաղ ուտելիքը օգնում է հանել կծկումները և հանգստացնում է ստամոքսը:

Տաք ուտեստը պաղ է թվումՀնարավոր է՝ դեպրեսիա ես տանում:

Արևածաղկի սերմեր ուտելու ցանկությունՕրգանիզմդ հակաօքսիդանտների կարիք ունի:

Սիրտդ թթու է ուզումՕրգանիզմը պահանջում է այս մթերքները, քանի որ այն լյարդի կամ ենթաստամոքսային գեղձի աշխատանքի համար լրացուցիչ խթան է: Օգտագործիր կիտրոն և լոռամիրգ: 

Սիրտդ կծու է  ուզումԱղեստամոքսային համակարգի խնդիրներ ունես: Այս դեպքում անհրաժեշտ է օրգանիզմի բեռնաթափում:

Ծովամթերքի ախորժակ ունես Հավանաբար խոսքը օրգանիզմում յոդի պակասի մասին է:

(Visited 87 times, 1 visits today)