Անսպասելի շրջադարձ կորոնավիրուսի պատմությունում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորել է երկրներին վերստուգել նախորդ տարեվերջի տվյալները, նշելով, որ արձանագրված դեպքերի շարքում կարող էին լինել կորոնավիրուսի վարակի դեպքեր: Համենայն դեպս, Ֆրանսիայի կլինիկաներից մեկում վերստուգվել է նախորդ տարեվերջի տվյալ եւ պարզվել, որ հիվանդներից մեկն ունեցել է կորոնավիրուս: Այդպիսով, կլինիկայի ստուգումը պարզել է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի վարակով հիվանդ է եղել դեռեւս 2019-ի դեկտեմբերի վերջին

ჯანდაცვის მსოფლიო ორგანიზაცია ...

ԱՀԿ խոսնակը հայտարարել է, թե չի բացառվում, որ լինեն նորանոր այդպիսի դեպքեր, եւ ամբողջական ուսումնասիրությունը կպարզի համավարակի ավելի հստակ պատկերը:
Ստացվում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի վարակը եղել է ավելի վաղ, քան այսպես ասած «պաշտոնական արձանագրումները»: Ստացվում է, որ առնվազն մոտ երկու ամիս վարակն ազատ շրջել է ոչ միայն Չինաստանով, այլ նաեւ Եվրոպայով, աշխարհով: Երբ համատարած կարանտինի, երկրների գրեթե բացարձակ մեծամասնությունում խիստ սահմանափակումների պայմաններում վարակը տարածվում էր հազարներով ու տասնյակ հազարներով, սարսափի մեջ պահելով աշխարհին, հարց է առաջանում՝ ինչ արագությամբ էր այն տարածվելու ոչ կարանտինային այն առնվազն երկու ամիսների ընթացքում:

 

Եթե Ֆրանսիայում դեկտեմբերի վերջին եղել է կորոնավիրուսով վարակված անձ, եւ եթե այս վարակը տարածվում է աննախադեպ արագությամբ, ապա կասկած չի կարող լինել, որ այդպիսի անձինք եղել են թերեւս ամենուր: Ֆրանսիայում, եվրոպական բոլոր երկրներում, մինչեւ մարտի կես ազատ անցկացվել են զանգվածային միջոցառումներ, ֆուտբոլի առաջնություններ, եվրոպական գավաթային խաղեր եւ այլն:

Եթե այդ հանգամանքը համադրելու լինենք կարանտինի պայմաններում վիճակագրությանը, ապա դա նշանակում է, որ Եվրոպայում եւ ընդհանրապես աշխարհում մինչեւ մարտ պետք է լինեին վարակի միլիոնավոր դեպքեր:

Կա հարց, եւ առայժմ չկա դրա պատասխանը. ինչպիսի՞ն էր իրական վիճակը աշխարհում մինչեւ մարտյան խիստ կարանտինը: Այդ համատեքստում, ի դեպ, հարցը վերաբերում է նաեւ Հայաստանին, որտեղ եւս մինչեւ մարտ եղել է ազատ հաղորդակցություն թե Եվրոպայի, թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ: Այսօր հայաստանցիներից շատերն են մտաբերում, թե ինչպիսի սիմպտոմներով շնռաչական հիվանդություն են ունեցել դեկտեմբերին, հունվարին, փետրվարին:

Ներկայում կա որոշակի «տրենդ», երբ կորոնավիրուսային համաշխարհային ճարակի վերաբերյալ որեւէ կասկած պարունակող հարցադրումներ կամ կարծիքներ հայտնողներին անմիջապես, այն էլ արդեն փաստորեն պետական բարձր մակարդակով կնքում են «կոնսպիրոլոգներ»:

Կոնսպիրոլոգիա չկա: Վարակ կա, անխոս: Բայց չէ՞ որ համաշխարհային հանրությանը հոգեխանգարմունքի հասցնելու հիմնավորվածության, ճշմարտացիության, համաշխարհային տնտեսությունը կանգնեցնելու, այդ շղթայում մի շարք երկրների գրեթե «տնտեսական թթվածնից» զրկելու առումով կան հարցեր: Կա պատկեր եւ կան հարցեր, ու փաստորեն դրանցից մեկն էլ առաջացնում է ԱՀԿ խոսնակի նոր հայտարարությունը:ჯანდაცვის მსოფლიო ორგანიზაცია ...

(Visited 46 times, 1 visits today)