Այս ծաղիկը կա գրեթե բոլորի տանը, բայց քչերը գիտեն, որ այն մի շարք հիվանդությունների դարման է

Հրաշք-Դեղամիջոց, Որը Կա Շատերի Պատուհանագոգին․ Տեսեք, Թե Քանի Հիվանդություն Է Այն Բուժում: Թանձրատերևուկը հաճախ անվանում են «փողի ծառ»: Ըստ հավատալիքների՝ այն փող է ներգրավում տուն:

Պարզվում է՝ այս բույսը նաև բուժիչ է. դրա հյութն առանձնանում է հակաբորբոքային, հակամանրէային հատկություններով: Ներկայացնում ենք «փողի ծառի» բուժիչ և օգտակար հատկությունները.

1. Փոքր վնասավածքներ՝ կապտուկները, ձգումներ, կտրվածքներ, թարախապալարներ, մաշկի այրվածքներ: Մանրացնել թանձրատերևուկի հյութեղ տերևները, դնել հիվանդ մասին, ամրացնել պլաստիրով կամ էլաստիկ վիրակապով: Թարմ չափաբաժին ավելացրեք 3-4 ժամ հետո:

2. Հոդային խնդիրներ՝ արթրիտ և արթրոզ: Հիվանդ հոդերին թանձրատերևուկի տերևների հյութ քսեք, թողեք գիշերը մնա:

3. Հիվանդ կոկորդ՝ տոնզիլիտ և անգինա — Լավ օգնում է օրական 5-6 անգամ ողողելը այս լուծույթով՝ 1 բաժակ ջրի մեջ քամել թանձրատերևուկի 10 տերևի հյութը:

4. Շուրթերի հերպես: Կօգնի թանձրատերևուկի տերևների հյութը քսելը: Կարելի է միկրոկոմպրես անել՝ լեյկոպլաստով թանձրատերևուկի հյութով թաթախված բամբակ ամրացնել խնդրահարույց մասին:

5. Թութք: Թանձրատերևուկի տերև կտրտել և ոչ մեծ մաս դնել հիվանդ մասին, շատ արագ թեթևություն կզգաք:

6. Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցեր — Մաքուր լվացեք թանձրատերևուկի 2 տերև, լավ ծամելով կերեք քաղցած վիճակում:

Թանձրատերևուկը ներքին ընդունմամբ օգտագործել պետք է շատ զգույշ, ոչ հաճախ, քան 2 շաբաթը մեկ:

(Visited 136 times, 1 visits today)