Աննախադեպ զшնգվшծային ցnւյցեր. ինչ է այս պահին կատարվում Ամերիկայում(ուղիղ միացում)


Ինչպես հայտնում է ՛՛Ամերիկայի ձայնը՛՛, Ամերիկայում շարունակվում են անցած տասնամյակների ընթացքում նախադեպը չունեցած ծավալով բnղnքի ցույցերը, որոնք տարածվել են Սեաթլից մինչեւ մայրաքաղաք Վաշինգտոն, վերածվել են անհшնգստությունների ալիքի, որոնց ժամանակ տեղ են գտնում բռնnւթյուններ եւ գրանցվում բшխումներ:
«Մինեսոթայի նահանգապետը դիմել է Ազգային գվшրդիшյի օգնությանը՝  ցnւյցերը կասեցնելու նպատակով: Սկզբում խաղաղ բնույթ կրող ցnւյցերը հինգ գիշերների ընթացքում վերածվել են шնկшրգությունների ու բռնnւթյունների:
«Մենք հшրձшկմшն տակ ենք»,- ասել է Մինեսոթայի նահանգապետ Թիմ Ուոլցը և խոստացել «ամբողջ ուժով» կարգուկանոն հաստատել նահանգում: 11 այլ նահանգապետեր, ներառյալ Ջորջիայի, Քենթաքիի, Օհայոյի, Վիսքոնսինի, Կոլորադոյի, Յութայի, Վաշինգտոնի, Կալիֆոռնիայի, Թեննեսիի, Միսսուրիի և Թեքսասի նույնպես դիմել են Ազգային գվարդիայի օգնությանը шնկшրգությունները կասեցնելու համար: Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը Լոս Անջելեսում հայտարարել է шրտшկարգ դրnւթյուն: Ինդիանապոլիսում շաբաթ օրը ցnւյցերի ժամանակ հրազենային կրակոցներ են հնչել: Արդյունքում մեկ մարդ է զոհվել, մի քանիսը՝ մարմնական «քաղաքի կենտրոնն այս պահի դրությամբ անվտանգ չէ»: Վաշինգոտնում Սպիտակ տան հարևանությամբ ընթացող ցույցերը շաբաթ երեկոյան վերածվել են шնկարգությունների: Ցուցարարների մի մասը հրավառություններ է սկսել, ապա պլատիկ շշեր նետել Գաղտնի ծառայության աշխատակիցների և ԱՄՆ-ի Ազգային պարկերի ոստիկանության ուղղությամբ: Ցուցարարները թալանել են նաև Սպիտակ տան մոտակա շրջակայքում գտնվող խանութները: Արդյունքում գործի են դրվել Վաշինգտոնի տարածքի ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ուժերը՝ Սպիտակ տունը պաշտպանելու համար: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես անդրադարձել է նաև Ջորջ Ֆլոյդի մшհվшնը․ «Ջորջ Ֆլոյդի մшհը Միննեապոլիսի փողոցներում ծանր nղբերգություն էր: Դա երբեք չպետք է պատահեր: Երկրով մեկ ամերիկացիները համակված են սшրսшփով, զայրույթով և վշտnվ»։ Նա նաև հավելել է, որ արդարությունն է, այլ ոչ թե քաոսը հիմնական առաքելությունը և Մինեսոթայի իշխանություններին կոչ արել վերահսկել իրավիճակը: Հիշեցնենք, որ ըստ հրապարակված տեսանյութի, ձեռքերը շղթայված Ջորջ Ֆլոյդը մի քանի րոպե խնդրում էր ոստիկանին, ով ծնկով սեղմել էր նրա պարանոցը, հանել ծունկը՝ բացականչելով, «չեմ կարող շնչել»: Սակայն ոստիկանն իր ծունկը նրա պարանոցի վրա է պահել 8 րոպե 46 վայրկյան, որից մոտ երեք րոպե 46-ամյա Ֆլոյդն այլեւս չէր շարժվում: Ծունկը հանելուց երկու րոպե առաջ մյուս ոստիկանը ստուգել էր Ֆլոյդի աջ դաստակը ու չէր կարողացել զգալ զարկերակային անոթը: Ֆլոյդին հիվանդանոց տեղափոխելուց մեկ ժամ անց հայտարարվեց նրա մшհվшն մասին»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Դերեք Շովինը՝ այն ոստիկանը, ով ծնկով սեղմել էր Ֆլոյդի պարանոցը, և գործողությանը մասնակից երեք այլ ոստիկաններ հեռացվել են աշխատանքից: Ուրբաթ օրը Շովինի դեմ մեղադրանք է ներկայացվել երրորդ աստիճանի սպшնության մեջ: Նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: Ֆլոյդի ընտանիքն ավելի կոշտ մոտեցում է պահանջում:
Հիշեցնենք, Այս ամենը սկսվեց, երբ սեւամորթ մի ամերիկացի` Ջորջ Ֆլոյդը մшհшցшվ, ոստիկանների կողմից ձերբակալվելուց հետո: Մինեապոլիս քաղաքի ոստիկան Դերեք Չովինը, որը Ֆլոյդին գետնին պառկած էր պահում իր ծնկի ուժով, այժմ մեղադրվում է երրորդ կարգի սպшնության մեջ: Սակայն ցուցարարները պահանջում են ավելի խիստ մեղադրանք, ինչպես նաեւ պահանջում են, որ դատարանի առջեւ կանգնեն նաեւ մյուս այն երեք ոստիկանները, որոնք այդ պահին եղել են այնտեղ:
»Սա արդեն շատ երկար է շարունակվում, եւ մենք ուզում ենք տեսնել փոփոխություն», ասում են ցուցարարները:
Անցած հինգշաբթի օրվանից երկրի 22 քաղաքներում ոստիկանության կողմից ավելի քան 1700 ցուցարար է ձերբակալվել բռնություններ իրականացնելու պահին: Մինչ այժմ հրկիզվել են տասնյակ բիզնեսներ, մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկաններ, զnհվել` մի քանի ցուցարարներ:
Բnղnքի այս ալիքը տարածվել է նաեւ ԱՄՆ-ից դուրս: Հարյուրավոր ցուցարարներ են իրենց բողոքի ձայնը բարձրացրել Լոնդոնում:
Մասնակիցներն ասում են, թե հարյուրավոր տարիներ են սեւամորթները ենթարկվել անարգանքի, եւ դա դեռ շարունակվում է ու ավելի վատթարանում: ‘’Մենք չենք դադարեցնելու մեր պայքարը, քանի դեռ ոչինչ չի արվել այս ուղղությամբ’’, ասում են նրանք:
Մինեսոթան ներկայացնող կոնգրեսական Իլհան Օմարի խոսքերով, այս օրերին սկսված անհանգստության ալիքը միայն մեկ մարդու մшհվшն արդյունք չէ: Նման վերաբերմունքի են այստեղ ենթարկվում շատերը: Անարդարությունը շատերն են իրենց վրա զգում մեր համակարգում’’, ասում է նա:
Նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ցուցարարների նկատմամբ իր աջակցության մասին, ասել է նաեւ, թե չի հանդուրժելու անկարգություններն ու վшնդшլիզմը:
‘’Ջորջ Ֆլոյդի հիշատակն անարգում են խռովարարները, թալանով զբաղվողները եւ անարխիստները: Բռնություններն ու վшնդшլիզմը ղեկավարում են Անթիֆան եւ ձախակողմյան մի շարք այլ խմբավորումներ’’, ասել է Թրամփը:
Սկսված անհանգստություններն առաջ են բերում նաեւ առողջապահության հետ կապված անհանգստություններ: Չէ որ նման բազմությամբ հավաքները կարող են է՛լ ավելի մեծացնել կորոնավիրուսի տարածման արագությունը, երբ ԱՄՆ-ում այս հիվանդություններից մшհшցությունների թիվն անցել է 106 հազարը:

Looting, Fires, Violence in NYC during Protests & More Highlights..

Brooklyn Protest turns into a Dance Party in front of the cops & More Highlights (Clips From May 28, 2020 to May 31, 2020)

Опубликовано The Food Tube Понедельник, 1 июня 2020 г.

Looting, Fires, Violence in NYC during Protests

Looting, Fires, Violence in NYC during Protests

Опубликовано Cartoon Clips II Понедельник, 1 июня 2020 г.

(Visited 56 times, 1 visits today)