Անհեթեթ մահ Իջևանի անտառում. 28–ամյա երիտասարդը տեղում մահացել է

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:40-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բանժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 28-ամյա Սաշա Մարտիոսյանն էր:

Քննիչները պարզել են, որ մահացածն իրհամագյուղացիներ 32-ամյա Անդրանիկ Պետրոսյանի և 32-ամյա Կարեն Մատինյանի հետ նույն օրը մեկնել է «Իջևան» անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության թիվ 2 պահաբաժնի «Բդուլղանուտ» կոչվող տարածք, որտեղ Ս. Մարտիրոսյանը բենզասղոցով ծառ է հատել ու այդ ժամանակ ծառի հսկայական ճյուղերից մեկը հարվածել է նրա գլխին, ստացված վնասվածքից երիտասարդը մահացել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

(Visited 52 times, 1 visits today)